Քաղաքական Միջազգային 

Ճապոնիայում կձևավորվի նոր ընդդիմադիր խմբակցություն

Ճապոնական Օսակա քաղաքի քաղաքապետ, Ճապոնիայի նորակական ընդդիմադիր կուսակցության նախկին ղեկավար Տորու Խասիմոտոն 2015թ. հոկտեմբերին մտադիր է նոր կուսակցություն ձևավորել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես հայտնում է ՏԱՍՍ-ը, այդ մասին հայտարարել են քաղաքական գործչի ներկայացուցիչները: Նշվում է, որ կուսակցությունը կունենա 20 անդամ, ովքեր Ճապոնիայի նորարական ընդդիմադիր կուսակցության գործունեության տարիներին Խասիմոտոյին սատարող անձիք են: Կուսակցության վերջնական կազմը կհրապարակվի հոկտեմբերի 2-րդ կեսին:

2015թ. մայիսին Խասիմոտոն հայտարարեց, որ մինչև տարեվերջ կլքի Օսակայի քաղաքապետի պաշտոնը, քանի որ համանուն շրջանի վարչական բաժնման իր առաջարկած տարբերակը չի ընդունվել: Անցյալ շաբաթ նա լքել է նաև Ճապոնիայի նորակական ընդդիմադիր կուսակցության շարքերը:

Խորհրդարանի հանգուցային ստորին պալատի վերջին ընտրություններում Ճապոնիայի նորակական կուսակցությունը 475 տեղից ստացել է 40-ը, վերին պալատում 242 պատգամավորների թվում նշված կուսակցությունը ներկայացնում են տասնմեկը:

 

Նույն շարքից