Օգոստոսի 29-ին Մինսկում կայացած «Միսիս Տիեզերք 2015» մրցույթում հաղթել է Կանադայից Էշլի Բուրնհեմը: Այս մասին հայտնում է Lenta.ru-ն:
25-ամյա մոդել և դերասանուհի Բուրնհեմը 2010 թվականին արժանացել է «Միսս Կանադա» տիտղոսին: Գեղեցկուհին լրագրողների հետ զրույցում խոստովանել է, որ սիրում է բեմում հանդես գալ և ուշադրության կենտրոնում լինել:
Բելառուսի մայրաքաղաքում օգոստոսի 24-30-ը կայացած մրցույթին ավելի քան 60 երկրի ներկայացուցիչ է մասնակցել:







