ԴԱԻՇ ծայրահեղական շարժման գրոհայինները Պալմիրայում պայթեցրել են 1-ին դարում կառուցված Բելա տաճարը։ Այս մասին հայտնում է BBC-ն:
Տաճարը կառուցվել էր մ.թ. 32 թվականին և համարվում էր հնագույն քաղաքի ամենահին կառույցներից մեկը։
Մարդու իրավունքների մոնիտորինգի սիրիական կենտրոնի իրավապաշտպանների տվյալներով՝ տաճարը վնասվել է, սակայն մասշտաբները դեռևս հայտնի չեն։
Ականատեսներից մեկի խոսքով՝ պայթյունը շատ ուժգին է եղել, և միայն մեկ պատ է կանգուն մնացել։