Հասարակություն 

Օբաման կվերանվանի Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր լեռը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման այսօր պաշտոնապես կվերանվանի Ալյասկայում գտնվող Մակ-Քինլի լեռը։ Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամլո ծառայությունը, փոխանցում է Theguardian-ը:

Հյուսիսային Ամերիկայի ամենաբարձր գագաթն այսուհետ կանվանվի Դենալի, որով էլ լեռանը կվերադարձվի Ալյասկայի բնիկ ժողովուրդների կողմից տրված իր հին անվանումը:

Վերանվանումը նվիրված է հյուսիսային նահանգ Օբամայի եռօրյա այցի մեկնարկին։

1896 թվականին լեռը կոչվել էր ի պատիվ ԱՄՆ 25-րդ նախագահ Ուիլյամ Մակ-Քինլինի:

Նույն շարքից