Հասարակություն 

Վճռաբեկ դատարանը մերժել է Վարդան Պետրոսյանի քրգործով տուժող կողմի վճռաբեկ բողոքը

ՀՀ վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել դերասան Վարդան Պետրոսյանի քրեական գործով տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանի վճռաբեկ բողոքը:

«ՀՀ վճռաբեկ դատարանը պետք է ՎարդանՊետրոսյանի քրեական գործը ուղարկիԿոտայքի մարզի ընդհանուրիրավասության դատարան, որը եռօրյաժամկետում պետք է տա կարգադրությունուղղված ՀՀ քրեակատարողականվարչությանը: Այնուհետև, ՀՀքրեակատարողական վարչությունը պետքէ նիստ գում արի և որոշում կայացնիՎարդան Պետրոսյանի նկատմամբկիրառել կալանքի բաց ռեժիմ, որից հետոնա ազատ կարձակվի մեկուսարանից»,-«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է Վարդան Պետրոսյանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը:

Իր հերթին տուժող կողմը համաձայն չէ ՀՀ վճռաբեկ դատարանի որոշման հետ և չի բացառել Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելու տարբերակը:

Նույն շարքից