Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ապօրինի որոշում է կայացրել՝ երկարացնելով Արա Բուդաղյանի կալանքի ժամկետը: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտնել է Արա Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Նրա խոսքով, Արա Բուդաղյանի վերաբերյալ քննիչը չի ներկայացրել որեւէ փաստարկ, որ Արա Բուդաղյանը, մնալով ազատության մեջ, կարող է թաքնվել քննությունից, կարող է խոչընդոտել քննությանը կամ կատարել որեւէ հանցանք:
Փաստաբանը նաև հայտնեց, որ կալանքը երկարացնելու դատավարության ժամանակ քննիչը ներկայացրել է առերեսման արձանագրություն ոչ թե Բուդաղյանի, այլ երկու ուրիշ անձանց մասնակցությամբ: