Առողջապահություն Հասարակություն 

Ինչպե՞ս հաղթահարել հետարձակուրդային սթրեսը

Շուտով կավարտվի ամառը, և դրա հետ մեկ տեղ կավարտվի արձակուրդների ժամանակաշրջանը: Այս փուլում բազմաթիվ մարդիկ կանգնում են հետարձակուրդային սթրեսի խնդրի առաջ:

Գրեթե բոլոր հանգստից վերադարձածները առաջին աշխատանքային օրերի ընթացքում ծանր սթրես են ապրում` կապված օրգանիզմում տեղի ունեցած լուրջ փոփոխությունների հետ: Դժվար է դառնում կենտրոնանալ, կատարել սովորական պարտականությունները, դանդաղում է աշխատելու արագությունը, առաջանում է անբավարարվածության զգացողություն, նկատվում է հոգնածություն և նյարդերի լարում:

Ռեժիմի և կլիմայի կտրուկ փոփոխությունը շատ վտանգավոր է օրգանիզմի համար, և անհրաժեշտ է մի քանի օր օդափոխության և ադապտացիայի համար: Արձակուրդը անհրաժեշտ է պլանավորել այնպես, որ վերադարձից հետո մի քանի օր հնարավոր լինի մնալ տանը և թույլ տալ օրգանիզմին աստիճանաբար հարմարվել փոփոխություններին, նշում են հոգեբանները:

Փորձագետների կարծիքով, կարելի է 1-2 ժամով կրճատել աշխատանքային օրը, ձգտել չծանրաբեռնվել և չփորձել միանգամից կատարել կուտակված աշխատանքը: Դա անհրաժեշտ է անել աստիճանաբար: Սթրեսից հեշտ է խուսափել սպորտի միջոցով: Կարելի է հաճախել թատրոն, կինո, թանգարան, հետևել սննդակարգին: Շատ կարևոր է նաև, որ առաջին աշխատանքային օրը չլինի երկուշաբթի, որը կրկնակի ծանր է թվում արձակուրդից հետո:

Լարված աշխատանքների հետեւանքները դառնում է նաեւ մի շարք հիվանդությունների զարգացում, բացի այդ մի քանի տարի շարունակ չհանգստանալը անդրադառնում է անպայման օրգանիզմի ռեսուրսների ադապտացիայի վրա:

Նույն շարքից