Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ երկիրը ձգտում է գործընկերային, նորմալ հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, սակայն, Ուկրաինական ճգնաժամի պատճառով չի դադարեցնի Մոսկվայի դեմ իրականացվող պատժամիջոցները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը քաղաքական դժվարին որոշման առջեւ է հայտնվել:
Նման կարծիք է հայտնել ՌԴ Պետդումայի Արտաքին հարաբերությունների խորհրդի քարտուղար Ալեքսեյ Պուշկովը, նշելով, որ Մերկելը երկկակի խաղ է ծավալել:
Նրա կարծիքով, կանցլերը ընդհանրապես զերծ պետք է մնա նման արտահայտություններից, քանի որ ցանկության դեպքում կարելի է փորձեր կատարել, այլ ոչ թե անհարկի պատրվակներ որոնել:
Պուշկովի համոզմամբ Մերկելի արտահայտությունները զավեշտալի են ու շատ հեշտությամբ մանկական ֆիլմադարանի հավաքածուում կարող են դասել: