Հորվաթիայի նախագահ Կոլինդա Կիտարովիչը կոչ է արել Եվրամիության անդամ երկրներին համագործակցել Ռուսաստանի հետ սիրիական ճգնաժամը հաղթահարելու գործընթացում, նշելով, որ եվրոպական մայրցամաքի առջեւ ծառացած ներգաղթյալների խնդիրը պայմանավորված է Մերձավոր Արեւելքում իրավիճակի կտրուկ վատթարացմամբ:
Նրա խոսքերով, չնայած ուկրաինական ճգնաժամի առկայությանն, Եվրոպան պետք է համագործակցի Ռուսաստանի հետ սիրիական ու մի շարք խնդրահարույց հարցերի շուրջ: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Նախագահի կարծիքով՝ Մերձավոր Արեւելքում ու Աֆրիկայում իրավիճակի սրումը կհանգեցնի միլիոնավոր ներգաղթյալների հոսք դեպի Եվրոպա, ինչն իր հերթին նոր խնդիրների պատճառ կհանդիսանա:
Նրա համոզմամբ, եվրոպական երկրները պետք է դադարեցնեն առաջնության մղումներն ու ստրատեգիական սխալները շարունակելու փոխարեն համագործակցեն մերձավորարեւելյան խնդրի խաղաղ կարգավորման շահագրգիռ բոլոր կողմերի հետ: