Հզոր պայթյուն է հնչել Եմենում ԱՄՆ դեսպանատան մոտ: Դեսպանատունը գտնվում է մայրաքաղաք Սանայի Սավան թաղամասում, պայթել է ականապատ ավտոմեքենան:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով, որ պայթյունի նպատակն է եղել նյութական վնաս հասցնել դիվանագիտական նեկայացուցչությանը:
Ահաբեկչության պատասխանատվությունը դեռեւս ոչ մի խմբավորում կամ կազմակերպություն չի ստանձնել:
Վերոհիշյալ շրջանն արդեն մեկ տարի է ինչ վերահսկում են շիա ապստամբները:
Ականատեսների վկայությամբ, պայթյունին նախորդել է փոխհրաձգություն, զոհերի ու վիրավորների վերաբերյալ տեղեկություններ չկան:
Հիշեցնենք, որ մայրաքաղաք Սանայում իրականացված ահաբեկչությունների զոհ են դարձել հարյուրավոր խաղաղ բնակիչներ: