Ֆրանսիան Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելով՝ առաջին հերթին վնասում է իրեն:
Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Ազգային ճակատ կուսակցության նախագահ Մարի Լե Պենը, նշելով, որ Եվրամիության կողմից հորինված պատժամիջոցների արդյունքում Ֆրանսիան հրաժարվում է ռուսաստանյան շուկայից ու առաջին հերթին վնասում իրեն:
Նրա կարծիքով, ազգանվեր ու բանիմաց առաջնորդն անհապաղ կդադարեցներ պատժամիջոցներն ու կվերականգներ Ռուսաստանի հետ հարաբերությունները: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լե Պենի կարծիքով ԵՄ երկրներն ու Ֆրանսիան պետք է դադարեցնեն Ռուսաստանին ներկայացնել որպես ագրեսոր, ուկրաինական հարցում ցուցաբերեն անկողմնապահություն ու դադարեցնեն ահնարկի մեղադրանքները: