Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև: Ըստ TASS գործակալության՝ որոշ ցուցարարներ փայտերով ծեծել են իրավապահների, կիրառել արցունքաբեր գազ:
Գերագույն Ռադայի մուտքն արգելափակված է:
Նշվում է, որ բողոքի պատճառը երկրի սահմանադրության մեջ մտցված ուղղումներն են, որոնք առաջացրել են հանրության զայրույթը:
Օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է ուղղումներ երկրի սահմանադրությունում՝ իշխանության ապակենտրոնացման մասով: