Ուկրաինայի անվտանգության ծառայությունն արգելել է երկիր մուտք գործել ՌԴ մշակույթի և ԶԼՄ-ների 16 գործիչների։
Այդ մասին Ուկրաինայի անվտանգության ծառայության մամուլի ծառայությունն ասել է լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, գրում է Interfax-ը:
Ուկրաինայում «անցանկալի անձ» են հայտարարվել ռուս ռեժիսոր Նիկիտա Միխալկովը, հրապարակախոսներ Վլադիմիր Կուչերենկոն, Եգոր Խոլմոգորովը, տնտեսագետ Միխայիլ Խազինը:
Բացի այդ, ցանկում են հայտնվել Օլեգ Գազմանովը, Իոսիֆ Կոբզոնը, Վալերիա Պերֆիլովան (Վալերիա), Իոսիֆ Պրիգոժինը, Սերգեյ Բեզռուկովը, Միխայիլ Բոյարսկին, Նիկոլայ Ռաստորգուևը, Իվան Օխլոբիստինը, Միխայիլ Պորեչենկովը, Գրիգորի Լեպսը, Ժերար Դեպարդյոն, Ստանիսլավ Պյեխան: