Հասարակություն 

Կրթության փոխնախարարը ազգային հերոսի անունը երկու անգամ սխալ արտաբերեց

Այսօր կառավարության նիստում կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանը ներկայացնում էր որոշման նախագիծ, ըստ որի` 2009 թվականի հունիսի 11-ի «Ավագ և հիմնական դպրոցների ցանկը հաստատելու մասին» որոշման հավելվածում «N 62 ավագ դպրոց» բառերը կփոխարինվեն «Թաթուլ Կրպեյանի անվան N 62 ավագ դպրոց» բառերով:

Կրթության փոխնախարարը երկու անգամ սխալ արտաբերեց Կրպեյանի ազգանունը` ասելով Կրեպյան:

«Այս որոշման ընդունումը պայմանավորված է Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրեպյանի ծննդյան 50-րդ տարեդարձը նշելու նպատակով վարչապետի կողմից ձևավորված հանձնաժողովի կողմից մշակված հոբելյանական միջոցառումների իրականացման անհրաժեշտությամբ»,- ասաց նա:

Նույն շարքից