Քաղաքական Միջազգային 

Կիևում մոտ 30 ցուցարարի են ձերբակալել

Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Արսեն Ավակովը Facebook սոցիալական ցանցի իր էջում հայտնել է, որ իրավապահ մարմինները Գերագույն Ռադայի դիմաց բողոքի ցույցի մոտ 30 մասնակցի են ձերբակալել

«Արդեն 30 մարդ ձերբակալված է: Դեռ էլի կլինեն: Նռնակ նետողին ենք բռնել. նրանց նռնակներն առգրավվել են, այդ թվում նաև՝ առավելագույն հեռահարությամբ Ֆ-1-ը»:

Ավակովի տվյալների համաձայն, մոտ 90 մարդ վիրավորվել է, որոնցից մի քանիսը ծանր վիճակում են:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինայի Գերագույն Ռադայի մոտ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և իրավապահների միջև:

Ըստ TASS գործակալության՝ որոշ ցուցարարներ փայտերով ծեծել են իրավապահների, կիրառել արցունքաբեր գազ:

Գերագույն Ռադայի մուտքն արգելափակված է:

Նշվում է, որ բողոքի պատճառը երկրի սահմանադրության մեջ մտցված ուղղումներն են, որոնք առաջացրել են հանրության զայրույթը:

Օգոստոսի 31-ին հայտնի է դարձել, որ Գերագույն Ռադան առաջին ընթերցմամբ ընդունել է ուղղումներ երկրի սահմանադրությունում՝ իշխանության ապակենտրոնացման մասով:

4078227 4078212 4078213 4078215 4078217 4078220 4078224

Նույն շարքից