Հասարակություն 

Volvo-ն 2017թ. միանգամից 100 ինքնակառավարվող մեքենա կունենա

analitik.am

Ինքնակառավարվող մեքենաների` աշխարհում առաջին լայնածավալ փորձարկումը կիրականացվի 2017թ.՝ շվեդական Գոտենբուրգ քաղաքի փողոցներում, հայտնում է The Telegraph-ը։

 

Մասնավորապես, Volvo մեքենաշինական ընկերությունը 100 հատ ինքնակառավարվող փոխադրամիջոց կփորձարկի։ Հայտնի է, որ առանց վարորդի կառավարվող մեքենաները մյուս սովորական փոխադրամիջոցների հետ դուրս կգան փողոցներ՝ ենթարկվելով երթևեկության կանոններին։

 

Volvo-ի ֆուտուրիստիկ մեքենաները կկոչվեն Drive Me և, ըստ շվեդական ընկերության, կլինեն շատ անվտանգ։

 

Հայտնի է, որ բացի Volvo-ից, ինքնակառավարվող մեքենաների ստեղծման ուղղությամբ են աշխատում նաև Google, Toyota, Nissan և Mercedes-Benz ընկերությունները։

Նույն շարքից