Բաքվի ծանր հանցագործությունները քննող դատարանում այսօր շարունակվել է լրագրողուհի Խադիջա Իսմայլովայի գործով դատական հերթական նիստը։
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանի դատավոր Ռամելլա Ալլահվերդիևան ադրբեջանցի լրագրող Խադիջա Իսմայիլովային չի թույլատրել ավարտել եզրափակիչ ելույթը, տեղեկացնում է Haqqin.az-ը:
Նա հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում և կարծում է, որ իրեն կալանավորել են լրագրողական գործունեության համար։ Դատական հաջորդ նիստը նշանակված է վաղը։ Դրա ժամանակ կհրապարակվի Խադիջա Իսմայլովայի նկատմամբ դատավճիռը։
Փաստաբան Ֆարիզ Նամազլըն լրագրողների հետ զրույցում ասել է, որ մեղադրյալն իր խոսքում ուշադրություն է հրավիրել այն հանգամանքին, որ իր հանդեպ քաղաքական հետապնդում է իրականացվում՝ երկրի բարձրագույն մակարդակով կոռուպցիոն դեպքերի հետաքննության համար։