Հասարակություն 

Սահմանադրության վերաբերյալ կտրվի հստակ կարծիք ու դիրքորոշում. Կարեն Անդրեասյան

Առաջիկայում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հստակ եւ ազնվորեն կարտահայտվի Սահմանադրական բարեփոխումների նախագծի մասին: Օգոստոսի 31-ի Կառավարության նիստից հետո այս մասին լրագրողներին հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը:

«Առաջիկայում կավարտենք նախագծի ուսումնասիրությունը եւ հստակ գնահատականներ կտանք, հատկապես այն բաժինների մասին, որոնք վերաբերում են մարդու իրավունքներին: Կարող են լինել ե՛ւ դրական, ե՛ւ բացասական գնահատականներ՝ կախված այն հանգամանքից, թե ինչ կտեսնենք»,- հայտարարեց Անդրեասյանը:

Ամեն դեպքում, ըստ նրա, եթե անգամ օմբուդսմենի գրասենյակն ինչ-որ բան ընդունելի համարի, սահմանադրական բարեփոխումների դեմ արշավին չի միանա:

«Ես չպետք է անհարկի քաղաքականացնեմ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտը»,- հայտարարեց Անդրեասյանը:

Նույն շարքից