Հասարակություն 

ԻՊ խմբավորման վանդալիզմի նոր դրսեւորումները Սիրիայում

Լրատվամիջոցների հաղորդմամբ, արմատական ԻՊ խմբավորման ահաբեկիչները սիրիական հնագույն Պալմիրա քաղաքում իրականացրել են նոր հզոր պայթյուն:
Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը, նշելով որ հերթական վայրագության հետեւանքով հողին է հավասարացվել քաղաքի հնագույն սրբավայր համարվող Բելա տաճարը:

Հիշեցնենք, որ ներկայումս քաղաքում գտնվում է մոտ 2 հազար գրոհային: Սիրիական կառավարական ուժերը մարտեր են մղում քաղաքի մատույցներում: Սիրիական հրամանատարությունը նոր ուժեր է կենտրոնացնում, Պալմիրան ազատագրելու համար:

ՅՈՒՆԵՍԿՕ-ի պաշտպանության ներքո գտնվող քաղաքը գրոհայինների վերահսկողության ներքո է հայտնվել մայիսին: ԻՊ ահաբեկիչները քաղաքը ենթարկել են կողոպուտի ու ավերվածության՝ պարբերաբար ոչնչացնելով հնագիտական հուշարձանները:

Նույն շարքից