Ռուսաստանցի գործարար Գերման Ստերլիգովի կինը պատմել է, թե մոսկովյան Դոմոդեդովոյում ինչպես են ձերբակալել ամուսնուն: Կնոջ խոսքով, իրենց Երեւանից Մոսկվա են մեկնել երկուշաբթի, ժամը 16:40-ին՝ իրենց գյուղատնտեսական բիզնեսի հետ կապված մի քանի հարցեր լուծելու համար: Ալյոնայի խոսքով, ինքն առանց խնդիրների անցել է հսկիչ անցակետը, իսկ ամուսնուն ձերբակալել են:
«Նրան ձերբակալեցին եւ թույլ չտվեցին դուրս գալ օդանավակայանից: Ես արագորեն անցա անցակետը, իսկ հետո տեսա, որ նա դեռեւս դուրս չի գալիս: Նրան մարդիկ մոտեցան ու խնդրեցին իրենց հետ գնալ: Արդեն երկու ժամ է անցել, իսկ նա դեռ չկա»,- պատմել է Ալյոնա Ստերլիգովան:
https://www.youtube.com/watch?v=eRzd-5ELcrk