Այսօր ամփոփեցինք «Երևանյան ամառ 2015» եռամսյա միջոցառումների ծրագիրը և, դատելով ծրագրի շրջանակում իրականացված շուրջ վեց տասնյակ ամենատարբեր միջոցառումների նկատմամբ մեր բնակչության և մայրաքաղաքի հյուրերի վերաբերմունքից, վստահաբար կարող ենք փաստել, որ արդեն երրորդ տարին անընդմեջ իրականացվող «Երևանյան ամառ»-ը ոչ միայն, միանշանակ, կայացել է, այլև դարձել է բնակչության կողմից սիրված ու սպասված:
Ծրագրում ընդգրկված բազմաթիվ միջոցառումներ ավանդական են դարձել ու առանձնակի աշխուժացրել են մայրաքաղաքի մշակութային կյանքը: Համոզված եմ, որ այս ծրագիրը ձեր ակտիվ մասնակցությամբ, ձեր առաջարկություններով տարեցտարի էլ ավելի կհարստանա ինչպես մասնակցության, այնպես էլ բովանդակային առումով:
Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն հայտնել ծրագրի բոլոր մասնակիցներին, միջոցառումների կազմակերպմանն ու անցկացմանն օժանդակած և իրենց մասնակցությունը բերած բոլոր կառույցներին, կազմակերպություններին, մեր բոլոր աջակիցներին և, իհարկե, մեր համաքաղաքացիներին՝ 2015-ի ամառը` բարձր տրամադրությամբ ավելի ջերմացնելու համար:
Այսօր ամփոփվեց «Երևանյան ամառ 2015» միջոցառումների ծրագիրը