Kommersant.ru կայքի փոխանցմամբ՝ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել է, որ երկրի նոր արտգործնախարար է նշանակվել Գեորգի Կվիրիկաշվիլին։
Կվիրիկաշվիլին նախկինում եկել է երկրի էկոնոմիկայի նախարարը։ Այդ պաշտոնում նրան կփոխարինի Թբիլիսիի փոխվարչապետ Դմիտրի Կումսիշվիլին։
Նոր նախարարը պետք է որոշում կայացնի, թե որտեղ պետք է շարունակի աշխատանքը նախկինում Վրաստանի դիվանագիտական կորպուսը ղեկավարած Թամար Բերուչաշվիլին։