Իրավական գլխավոր 

Լևոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի վերջ

Ria.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ Բաշկիրիայի հանրապետության նախկին սենատոր Իգոր Իզմեստևից 700 հազար դոլար հափշտակելու համար մեղադրվող ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանի գործով հետաքննության ժամկետը երկարացվել է մինչև նոյեմբերի վերջ:

Այս մասին հայտնել է Լևոն Հայրապետյանի փաստաբան Ռուբեն Մարգարյանը

Հիշեցնենք, որ ավելի վաղ դատախազությունը հրաժարվել է հաստատել գործով մեղադրական եզրակացությունը և այն ուղարկել է լրացուցիչ փորձաքննության: Ինչպես նշել է փաստաբանը, երկուշաբթի օրը քննությունն այդ ժամանակից ի վեր առաջին անգամ որոշել է շփվել Հայրապետյանի հետ:

 

Նույն շարքից