Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ համաձայն Ադրբեջանի գլխավոր դատախազության մամլո ծառայության տարածած հայտարարության՝ քննչական խումբը, որի կազմում են Ադրբեջանի ՆԳՆ և Գլխավոր դատախազության աշխատակիցները, գործուղվել են Մոսկվա՝ հարցաքննելու գործարար Գերման Ստերլիգովին։
Հիշեցնենք, որ հուլիսի 28-ին Ադրբեջանի գլխավոր դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել Ստերլիգովի նկատմամբ՝ որպես նախնական խափանման միջոց ընտրվելով կալանքը։ Ադրբեջանում Ստրլիգովին մեղադրում են քրեական օրենսգրքի 281.2 (պետության դեմ ուղղված բացահայտ կոչեր) և 318.2 (Ադրբեջանի Հանրապետության պետական սահմանի ապօրինի հատում) հոդվածները խախտելու համար։