Հասարակություն գլխավոր 

Գալուստ Սահակյանը երազել է դպրոցի տնօրեն դառնալ

Այսօր՝ գիտելիքի օրվա առիթով, Դանիել Վարուժանի անվան դպրոց էր այցելել ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Նա հենց այս դպրոցում է սովորել:

Գալուստ Սահակյանի ասելով նա վերջին շարքում է նստել, քանի որ չար է եղել:

Դանիել Վարուժանի բանաստեղծություններից որևէ մեկը Գալուստ Սահակյանը չհիշեց. «Չէ, գործ չունեք»: Հետո Սահակյանը լրագրողներին հարցով դիմեց՝ կարո՞ղ եք Դանիել Վարուժանի իսկական ազգանունը հիշել, հակադարձմանը, թե դուք ասեք, ասաց. «Չէ, չեմ ասի, սովորեք»:

ԱԺ նախագահի պատմեց, որ դպրոցում շատ էր սիրում կարդալ ու երբեք չի մտածել, որ մի օր ԱԺ նախագահ կդառնա. «Երբեք չեմ մտածել, որ քաղաքականությամբ կզբաղվեմ, իմ ամենամեծ երազանքը ուսուցիչ ու տնօրեն լինելն էր»: Լրագրողներից մեկի այն հարցին, որ եթե Սահմանադրական բարեփոխումները տապալվեն, ՀՀԿ-ն հեռանա իշխանությունից, հնարավո՞ր է դասատու աշխատեք, ասաց. «Դրանք նպատակներ չեն, այսօր էլ եմ աշխատում»:

Պատասխանելով այն հարցին, թե ԱԺ-ո՞ւմ եք դասատու աշխատում, պատգամավորների՞ն եք դաս տալիս, նա պատասխանեց. «Ընտանիքիս, հաճախ հանդիպում եմ ուսուցիչների հետ»: Հարցին, թե Սահմանադրության ընդունումից հետո պատգամավորներից քանի՞սը կկտրվեն հայոց լեզվի քննությունից, քանիսը կանցնեն, Գալուստ Սահակյանը շարունակեց. «Որեւէ դեպքում չի կարելի հայոց լեզվի քննություն անցկացնել, որովհետեւ դա այն մասունքն է, որի հետ խաղ չի կարելի անել: Ցանկացած տեքստ տվեք մամուլին, ես կարմիր գրիչը վերցնեմ ու կետադրության եւ բառակապակցությունների վերլուծություն անեմ, բոլորին հանեմ անգրագետ»:

Նույն շարքից