Այսօր ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, լրագրողների հետ զրույցում, խոսել է Հայաստանի տնտեսության մասին, առաջիկա անելիքների ու խնդիրների մասին: Լրագրողի այն հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված, որ ուղիղ ներդրումները զգալիորեն նվազել են, մասնավորապես` Ռուսաստանն է բազմակի անգամ նվազեցրել իր ներդրումները, Հովիկ Աբրահամյանը պատասխանեց. «Մենք 4,4 տոկոս տնտեսական աճ ունենք, ճիշտ է, մեզ չի բավարարում, այո, մենք պետք է փորձենք ներդրումներ բերել: Իսկ ներդրումներ որտեղ՞ են արվում, այնտեղ, ուր քիչ ռիսկեր և շատ շահույթ կա , իսկ ինչ վերաբերում է ժողովրդի սոցիալական վիճակին, ապա տնտեսական 4 կամ 5 տոկոս աճը չի կարող ակնհայտ երևալ սոցիալական վիճակի բարելավման առումով»:
Ներդրումներն արվում են այնտեղ, ուր քիչ ռիսկեր և շատ շահույթ կա. Վարչապետ