Հասարակություն 

Ամալ Քլունիին վիրավորել են

Ամերիկյան The Associated Press պարբերականը Թվիթթերում գրառում է կատարել հայտնի իրավաբան Ամալ Ալամուդինի մասին, որն այժմ զբաղվում է Եգիպտոսում ազատազրկման դատապարտված «Ալ-Ջազիրա»-ի լրագրողի գործով, հաղորդում է tvnewsinsider.com-ը:

Պարբերականը գրառման մեջ Ամալին ներկայացրել է որպես «դերասանի կին».

«Ամալ Քլունին՝ դերասանի կինը, որը ներկայացնում է Եգիպտոսում ծայրահեղականների հետ համագործակցության համար ազատազրկման դատապարտված «Ալ-Ջազիրա»-ի լրագրողի շահերը»։

Շատերի կարծիքով` պարբերականը վիրավորել է Ամալին՝ կարևորելով ոչ թե նրա փաստաբանական հիանալի կրթությունը, այս ոլորտում ունեցած նվաճումները և դասախոսությունները, այլ նրա ամուսնությունը Ջորջ Քլունիի հետ։ 

png

Նույն շարքից