Հայաստան Քաղաքական 

Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պատվավոր կոչումներ շնորհելու մասին

Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Նախագահ Բակո Սահակյանը ստորագրել է հրամանագրեր պետական պարգևներով պարգևատրելու և պատվավոր կոչումներ շնորհելու մասին:

Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Հայրենիքի պաշտպանության գործում ցուցաբերած բացառիկ քաջության ու անձնական  արիության համար «Մարտական խաչ»շ 2-րդ աստիճանի շքանշանով պարգևատրվել է 1 հոգի:

Հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում ցուցաբերած անձնական արիության համար «Արիության համար» մեդալով պարգևատրվել է 3 հոգի, որից 1-ը` հետմահու:

Հայրենիքի պաշտպանության գործում ներդրած ավանդի, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության համար «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրվել է 129 հոգի, որից 2-ը` հետմահու:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը մատուցած ծառայությունների համար «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով պարգևատրվել է 1 հոգի, «Վաչագան Բարեպաշտ» մեդալով` 8 հոգի, «Մխիթար Գոշ» մեդալով` 1 հոգի,  «Երախտագիտություն»  մեդալով` 23 հոգի, որից 1-ը` հետմահու:

Գիտության, մշակույթի, արվեստի զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար մի խումբ անձանց շնորհվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պատվավոր կոչումներ:

Նույն շարքից