Քաղաքական Միջազգային 

ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ն Ադրբեջանում կանցկացնի խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ

Contact.az կայքի փոխանցմամբ՝ ԵԱՀԿ-ի Ժողովրդավարական հաստատությունների ու մարդու իրավունքների գրասենյակն Ադրբեջանի իշխանությունների հրավերով 2015 թվականի նոյեմբերի 1-ին խորհրդարանական ընտրությունների մոնիթորինգ կիրականացնի։

Հայտնի է, որ դիտարկմանը կմասնակցեն 30 երկարաժամկետ և 350 կարճաժամկետ դիտորդներ։

Ավելի վաղ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը հետևել է Ադրբեջանում կայացած բոլոր 9 ընտրություններին։

Նույն շարքից