Հայաստան Քաղաքական 

ԱԺ Էթիկայի հանձնաժողովը վարույթ ընդունեց Առաքել Մովսիսյանի դեմ ներկայացված դիմումը

Ազգային ժողովի Էթիկայի հանձնաժողովը այսօր որոշեց վարույթ ընդունել հանրապետական պատգամավոր Առաքել Մովսիսյանի դեմ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ներկայացրած դիմումը։

Հարցով զեկուցող է նշանակվել հանձնաժողովի անդամ, ընդդիմադիր պատգամավոր Թևան Պողոսյանը։

Առաքել Մովսիսյանը ամիսներ առաջ հրապարակավ սպառնացել էր բռնաբարել ու գլխատել բոլոր նրանց, ովքեր կհանդգնեն պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին բացասական արտահայտություններ անել։

Նույն շարքից