Euromag.ru-ն հարցում է անցկացրել TRIPADVISOR-ի տուրիստական ընկերությանը, պարզելու, թե որոնք են հայտնի քաղաքների թաքուն ու անհայտ վայրերը:
Պարզվում է` Եվրոպայի տուրիստական շատ քաղաքներում կարելի է այցելել բազմաթիվ անհայտ վայրեր, անգամ, երբ առաջին անգամ այնտեղ չեք գտնվում:
Փարիզում կան շատ անհայտ վայրեր, որոնք Alexey S տուրիստական ընկերության կարծիքով դեռևս բացայատված չեն: Օրինակ` Սիտե կղզում գտնվող Հնագիտական դամբարանը, որը կհետաքրքրի ավելի շատ հնագետներին և ճարտարապետներին:
Ֆրանսիայում կարելի է այցելել նաև Կլյունի թանգարան: Այստեղ Եվրոպայի ամենագեղեցիկ հավաքածուներն են պահվում, որոնք վերաբերում են միջին դարերի ֆրանսիացիների կենցաղին և արվեստին:
Բուլոնյան անտառում գտնվում է Բագատել այգին, որը գեղեցիկներից մեկն է ողջ Ֆրանսիայում: Այս մասին, սակայն, քչերը գիտեն:
Via Margutta. «Հռոմեական արձակուրդներ» ֆիլմից հետո այս փողոցը սիրեցին դերասանները, նկարիչները, գրողները, իսկ նրանցից շատերը, անգամ, ապրեցին այստեղ: Եթե գտնվում եք Հռոմում և հոգնել եք քաղաքի աղմուկից, այս փողոցում մի քանի րոպե զբոսնելն, անգամ, կվերադարձնի Ձեր երբեմնի հանգիստը:





