Հասարակություն 

«Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները փորձեցին կրկին փակել Բաղրամյան պողոտան

Էլէներգիայի թանկացման դեմ պայքարի շրջանակում այսօր «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները փորձեցին կրկին փակել Բաղրամյան պողոտան։

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն արդեն հասել էին Բաղրամյանի սկզբնամաս, երբ ոստիկանները պատ կազմեցին:

Բողոքի ակցիան շարունակվեց նախաձեռնության անդամների և ոստիկանների միջև բախումներով:

Հաղորդվեց, որ 5 հոգի բերման են ենթարկվել, որոնցից 3-ը՝ նախաձեռնության անդամներ Մաքսիմ Սարգսյանը, Արտուշ Չիբուխչյանը, և ըստ չճշտված տեղեկությունների՝ նույն Վահրամ Պետրոսյանը։

Նույն շարքից