Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին ընդունել է Եվրոպայի ազատ դաշինքի նախագահ Ֆրանսուա Ալֆոնսիին, Եվրախորհրդարանի պատգամավոր Ջորդի Սեբաստիային և նրանց ուղեկցող անձանց:
Ինչպես հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, քննարկվել են Եվրոպա-Արցախ հարաբերություններին, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, տարածաշրջանային գործընթացներին վերաբերող տարբեր հարցեր:
Նախագահ Սահակյանը նշել է, որ եվրոպական երկրների և կազմակերպությունների հետ հարաբերությունների զարգացումը հանդիսանում է Արցախի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը՝ հավելելով, որ դրա համար կան անհրաժեշտ նախապայմանններ:
Հանդիպման ընթացքում Նախագահ Սահակյանը եվրոպական ատյաններում Արցախի Հանրապետության շահերն ու իրավունքները հետևողականորեն ներկայացնելու համար «Հայաստանի եվրոպացի բարեկամներ» կազմակերպության տնօրեն Էդուարդո Լորենցո Օչոային հանձնել է «Երախտագիտություն» մեդալ:
Հանդիպմանը մասնակցում էին ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, պաշտոնատար այլ անձինք: