Հասարակություն 

Անթույլատրելի է ոստիկանության հետ այդ ոճով խոսելը. Օսիպյան

Էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող հինգ ակտիվիստները բերման են ենթարկվել ոստիկանների նկատմամբ կատարած իրավախախտ գործողությունների պատճառով:

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում լրագրողների հետ զրույցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը նշել է, որ ոստիկանությունը չի կարող կես ժամվա ընթացքում ազատ արձակել նրանց, քանի որ ոստիկանությունում համապատասխան գործընթաց է իրականացվում, որի համար պահանջվում է առնվազն` 1-2 ժամ:

«Ակտիվիստներին բերման են ենթարկել, որովհետև հայհոյում էին ոստիկաններին, քարերով խփում էին, ջուր էին լցնում ոստիկանների վրա: Անթույլատրելի եմ համարում ոստիկանության հետ այդ ոճով խոսելը: Ակտիվիստների կողմից արված մի գործողություն չկա, որը օրենքի սահմանում է եղել»,-ասել է Վալերի Օսիպյանը:

Նույն շարքից