ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Մոսկվան ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում առաջընթացի հույս ունի:
«Ղարաբաղյան կարգավորման քննարկման թեման մենք ձեր ղեկավարությամբ, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների ղեկավարությամբ, նաև միջնորդ երկրների ղեկավարությամբ փորձում ենք բերել ընդհանուր հայտարարի: Հուսով եմ՝ առաջընթաց կլինի»,- ասել է Լավրովը, փոխանցում է RG-ն: