Հասարակություն 

Հանրապետության հրապարակից բերման են ենթարկվել Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամներից 8-ը

Հանրապետության հրապարակից ոստիկանները բերման են ենթարկել Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամներից 8-ին, այդ թվում՝ նախաձեռնության ղեկավարներից Անդրիաս Ղուկասյանին:

Ոստիկանները պատ են կազմել հրապարակի տարածքում՝ թույլ չտալով, որպեսզի նախաձեռնության անդամները հասնեն հրապարակի կենտրոն:

Ակտիվիստ Վահագն Լևոնյանի խոսքով, այսօրվա ակցիայով Ոտքի Հայաստան նախաձեռնության անդամները ցանկացել են սատարել Ոչ թալանին նախաձեռնության անդամներին, ովքեր Բաղրամյան պողոտայում բողոքի ակցիա էին անում:

Նույն շարքից