Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը և Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ներկա են գտնվել Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմ» օպերայի բեմադրությանը:
Այս մասին հայտնում են ԼՂՀ Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։
Բակո Սահակյանը գոհունակությամբ նշել է, որ Արցախում օպերային բեմադրությունները հանրաճանաչ աստղերի մասնակցությամբ դարձել են բարի ավանդույթ և արդեն իսկ վկայում են, որ Արցախը դարձել է տարածաշրջանի կարևորագույն մշակութային կենտրոններից մեկը:
Միջոցառմանը մասնակցել են Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը, վարչապետ Արայիկ Հարությունյանը, Արցախի և Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ներկայացուցիչներ Սփյուռքից և հյուրեր արտերկրից:

