Հասարակություն 

«Ոտքի Հայաստան» նախաձեռնության անդամները ազատ են արձակվել

Հանրապետության հրապարակից այսօր՝ սեպտեմբերի 1-ին, ոստիկանության կողմից բերման ենթարկված «Ոտքի Հայաստան» նախաձեռնության 7 անդամները ազատ են արձակվել: Նրանք այժմ գտնվում են Հանրապետության հրապարակում:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը, որը Բաղրամյան պողոտայից հրապարակ էր գնացել «Ոտքի Հայաստանի» անդամներին ազատ արձակելու պահանջով՝ ավարտեց ակցիան:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ «Ոչ թալանին» նախաձեռնությունը հաջորդ հանրահավաքը հրավիրել է սեպտեմբերի 11-ին:

«Ոչ թալանին» նախաձեռնությունը  հայտարարել է` այսօրվանից վերսկսում է պայքարը էլեկտրաէներգիայի թանկացման դեմ, քանի որ իրենց նախկին պահանջները չեն կատարվել:

Նույն շարքից