Ռուսաստանի ու Միացյալ նահանգների միջեւ երկխոսությունն ու համագործակցությունը պետք է կառուցվի հավասար, փոխադարձ հարգանքի պայմաններում, երբ հաշվի կառնվեն երկու կողմերի կարծիքները, դիրքորոշումներն ու շահերը:
Այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, նշելով, որ Ռուսաստանը պատրաստ է վերադառնալ արդյունավետ երկխոսության, եթե ամերիկյան կողմը դա ցանկանա: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Լավրովի խոսքերով, վերջին տարիների երկու երկրների միջեւ ձեռք բերված մի շարք ծրագրեր ուկրաինական ճգնաժամի հետեւանքով ներկայումս սառեցվել են ամերիկյան գործընկորների նախաձեռնությամբ, որոնք ցանկանում են նման կերպով պատժել Ռուսաստանին: