Հասարակություն 

Չինաստանում երեխան «վերակենդանացել է» սեփական հուղարկավորության ժամանակ

analitik.am

Երեխան, որին պատրաստվել են դիակիզել, «անսպասելիորեն վերակենդանացել է» հրաժեշտի արարողության ժամանակ՝ գրում է The Sun Daily-ն:

Չինաստանի կենտրոնական Անխուեյ նահանգի հիվանդանոցներից մեկի անձնակազմը արձանագրել էր 1 ամսական երեխայի մահը: Ծնողները՝ բժիշկների խորհրդով, համաձայնել էին դադարեցնել բուժման կուրսը, քանի որ երեխան ծանր հիվանդ էր: 

Սգո արարողության ժամանակ, որը տեղի է ունեցել դիակիզման սրահում, տղան լացել է, ինչի շնորհիվ էլ նա փրկվել է: Երեխային շտապ տեղափոխել են հիվանդանոց, որտեղ բժիշկները փորձում են փրկել նրա կյանքը: 

Սխալմամբ մահ արձանագրած բժիշկների դեմ սկսվել է հետաքննություն:

Նույն շարքից