Ուկրաինայի Արմատական կուսակցության առաջնորդ ու Գերագույն Ռադայի պատգամավոր Օլեգ Լյաշկոն կոչ է արել համախմբվել երկրի սահմանադրությունը պաշտպանելու նպատակով:
Նա կոչ է արել Ռադայի հայրենասեր ուժերին համախմբվել ու կազմավորել ժողովրդական Ռադա, թույլ չտալով ներկայիս իշխանություններին վերջնական քաոսի հասցնել երկիրը, ձեռնամուխ լինել երկրի տնտեսության առողջացմանն ուղղված ռեֆորմների իրագործմանը: Այս մասին հայտնում է Երրորդ համաշխարհային պատերազմ պորտալը:
Անրադառնալով Ռադայի մոտ սկսված բողոքի ակցիաներին ու նախօրեին հնչած պայթյունին, Լյաշկոն իրավիճակի սրման մեջ մեղադրել է ներկայիս իշխանություններին՝ պահանջելով անհապաղ բացահայտել ու պատժել պրովակացիան հրահրողներին:
Նրա կարծիքով Պորոշենկոյի վարչախումբը, բնակչությանը երկրի առջեւ ծառացած խնդիրներից շեղելու նպատակով, ստոր պրովոկացիաներ է կիրառում սեփական ժողովրդի հանդեպ: