Kp.ru կայքի փոխանցմամբ՝ ՌԴ գործարար Գերման Ստերլիգովը, ով նախօրդ շաբաթ ձերբակելվել էր Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից Մոսկվա վերադառնալուց, այս պահին ազատ է արձակվել և հարցազրույց է տվել թերթին։
Ստերլիգովը լրագրողներին հայտնել է, որ ձերբակալությունը եղել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, սակայն ազատ է արձակվել, քանի որ նա հանդիսանում է ՌԴ քաղաքացի:
Նա նաև հայտնել է, որ քանի դեռ իր կնոջ հետ բացակայել են հանրապետությունից, նրանց երեխաները վաճառել են կաթնաշոռ, կաթ, միս, կանաչեղեն, բանջարեղեն և հավաքել են 300 հազ. ռուբլի: Այդ գումարով Ստերլիգովի ընտանիքի անդամները ճախ սեղան են գցել Լեռնային Ղարաբաղում և նշել են Գերման Ստերլիգովի վերադարձը:
Այն հարցին, որ ռուս գործարարը, կարծես, շատ է բարկացրել պաշտոնական Բաքվին՝ այցելելով ԼՂՀ, և դրա պատճառով քննիչներ են մեկնել ՌԴ՝ նրա հետ շփվելու համար, և արդյոք նա ցանկանում է տեսնել նրանց, Ստերլիգովը պատասխանել է. «Նրանք, որքան ցանկանում են, կարող են շփվել իրենց ադրբեջանցի կանանց հետ։ Դա նրանց գործն է։ Ես Ռուսաստանի քաղաքացի եմ, և մինչ ռուսական իրավապահ մարմինները չցանկանան, որ ես որևէ մեկի հետ շփվեմ՝ ես ոչ մեկի հետ չեմ հանդիպի։ Նման առաջարկներով ինձ ոչ ոք դեռ չի դիմել»։
Գործարարը նշել է, որ ինքը ոչ այնքան հանդուրժող վերաբերմունք ունի թշնամիների նկատմամբ։ Նրա խոսքով, սակայն, նա միշտ ուրախ է ընկերներին։
«Ե՛վ սեղան կգցենք, և՛ անկողին կտանք, իսկ նրանց հետ, ովքեր ցանկանում են քանդել մեր կյանքը, մենք առանձնապես չենք շփվում։ Այլ երկրների քննիչներն ինձ՝ որպես ՌԴ քաղաքացու, այսօր հետաքրքրում են այնքան, որքան այլմոլորակայինները. ես անտարբեր եմ»,- հայտարարել է Ստերլիգովը։
Այս պատմությունից հետո Լեռնային Ղարաբաղի հանդեպ դիրքորոշման պահպանման վերաբերյալ հարցին գործարարը պատասխանել է, որ այդ ամենը ներկայացված է իր դասագրքում, որը հրապարակված է իր կայքում։ Ադրբեջանը պահանջում է ջնջել այն համացանցից, սակայն գործարարը չի պատրաստվում դա անել, և իր կարծիքը կպնդի նաև հետագայում։