Քաղաքական Միջազգային 

Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հարսանեկան տորթի մի կտորը վաճառքի է հանվել

Lenta.ru կայքի փոխանցմամբ՝ աճուրդի է հանվել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի հարսանեկան տորթի մի կտորը: Հայտնի է, որ տորթի կտորը ուտելի է և այն լավ է պահպանվել, քանի որ խնորեղենի բաղադրատոմսի մեջ առկա է եղել ալկոհոլ:

Տորթը հարսանյաց արարողության ժամանակ կիսվել է 2000 կտորներ և հյուրերին է բաժանել 1947թ. արարողության ժամանակ: Այն պահպանվել է օրիգինալ ստվարաթղթե փաթեթով՝ E.P. Buckingham Palace 20th November 1947 գրությամբ: Նախնական գինը 500 ֆունտ է (մոտ 770 դոլար):

 

Նույն շարքից