Haqqin.az կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն խորապես անհանգստացած է ադրբեջանցի ընդդիմադիր լրագրող Խադիջա Իսմայիլովայի 7,5 տարվա ազատազրկման դատավճռից:
ԱՄՆ-ի Պետքարտուղարությունը Ադրբեջանի իշխանություններին կոչ է արել ազատ արձակել Իսմայիլովային և այլ կալանավորների, որոնք իրենց հիմնարար ազատություններն են իրականացրել։
Կառույցը Ադրբեջանի կառավարությանը նաև կոչ է արել իրականացնել ստանձնած միջազգային պարտավորությունները՝ մարդու իրավունքների և իր քաղաքացիների հիմնարար ազատությունները պաշտպանելու առումով: