Գլխավոր Մամուլի ակումբ 

Սահմանադրության գլխավոր թերություններից է այն, որ ընտանիքը բնութագրված է որպես «բուծարան». իրավաբան

analitik.am

Այսօր «Անալիտիկ» մամուլի ակումբի հյուրն էր իրավաբան, ԱԺ նախկին պատգամավոր Վարդան Խաչատրյանն, ով անդրադարձավ սահմանադրական փոփոխությունների թեմային:

«Սահմանադրությունն օրենք է օրենքների մասին, որի վրա էլ խարսխվում են մյուս բոլոր օրենքները, և եթե մենք փոփոխում ենք հսկայական Սահմանադրությունը, դա խոսում է այն մասին, որ այն բերելու է ամբողջ իրավական դաշտի փոփոխությանը»,- նկատեց Խաչատրյանը:

Նա նշեց, որ անթույլատրելի է առկա նեգատիվ դինամիկայի պայմաններում, ինչպես օրինակ՝ արտագաղթն է, Սահմանադրությունը փոխելը. «Երբ փոփոխում ենք Սահմանադրությունը, ապա մենք վերևից ներքև փոխում ենք իրավական ողջ դաշտը և արդեն կարող ենք խոսել նոր իրավիճակի մասին»:

Հարցին, թե ինչպե՞ս եք գնահատում, որ ընդդիմադիր քաղաքական ուժերից շատերը հանդիպեցին Սերժ Սարգսյանի հետ, Խաչատրյանն ընդգծեց, որ մեր քաղաքական դաշտը մանիպուլացված է, ինչի շնորհիվ հնարավոր եղավ սահմանադրական փոփոխություններին դեմ քաղաքական ուժերից մեկին բերել «կողմ»-ի դաշտ. «Չեմ կարծում, որ այդ հանդիպումները որևէ արդյունք կարող են տալ:

Խոսելով Սահմանադրության նախագծի թերություններից` Խաչատրյանն առանձնացրեց ընտանիքի ձևակերպումը. «Հայ ժողովրդի առհավատչյան նստած է նրա ընտանիքի վրա, մինչդեռ այս նոր Սահմանադրության մեջ հայտարարված է որպես բուծարան՝ հասարակական, քանակական, բազմատակման հնարավորություն»:

Ըստ Վարդան Խաչատրյանի՝ այս Սահմանադրության գլխավոր թերություններից է այն, որ ընտանիքը բնութագրված է որպես «բուծարան»:

Թերությունները թվարկելով՝ պարոն Խաչատրյանը շարունակեց. «Լուրջ խնդիր է Հայոց առաքելական եկեղեցու հետ հարաբերությունների վերանայումը: Հայաստանյայց եկեղեցի տերմինը սխալ է, քանի որ հայոց եկեղեցին միայն Հայաստանով չի սահմանափակվում»:

Նույն շարքից