Vesti.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել ռուսական մի շարք ընկերությունների դեմ, որոնք կասկածվում են Իրանի, Հյուսիսային Կորեայի և Սիրիայի նկատմամբ զենքի տարածման արգելքի մասին ամերիկյան օրենսդրությունը խախտելու համար։
հայտնի է, որ նոր ցուցակում հայտնվել են Տուլայի կոնստրուկտորային գործիքների բյուրոն և Նովոսիբիրսկի գիշերային տեսանելիության և էլեկտրոնա-օպտիկական «Катод» ընկերությունը:
Ցանկում ներառվել են ընկերություններ Իրանից, Չինաստանից, ԿԺԴՀ-ից, Արաբական Միացյալ էմիրություններից, Սիրիայից, Սուդանից ու Թուրքիայից: