Gazeta.ru կայքի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում տեղադրվել է «Միզող տղան» բելգիական քանդակի կրկնօրինակը։
Հայտնի է, որ արձանի կրկնօրինակը երկու անգամ մեծ է օրիգինալից, դրա քաշը կազմում է մոտ 200 կիլոգրամ: Այն տեղադրվել է The D հյուրանոց-խաղատան հարևանությամբ։
Քանդակի տեղադրման պայմանագիրը կնքվել է 100 տարով՝ երկարաձգման հնարավորությամբ: Դա ամենաերկարատև գործող համաձայնագիրն է Լաս Վեգասի զվարճանքների ոլորտում, պատմել են հյուրանոցի ղեկավարությունում։