Հայաստան Քաղաքականություն 

Արցախը նշում է անկախության 24-րդ տարեդարձը. Ria.ru

analitik.am

Ria.ru կայքը այսօր անրադարձել է ԼՂՀ Անկախության օրվան: Կայքը մասնավորապես գրում է.

«Անկախության տոնին նվիրված տոնախմբությունները տեղի կունենան Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում և վարչական այլ շրջաններում»:

Գործակալությունը իր անդրադարձում նշում է, որ տոնական օրվա առաջին կեսին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բարձրաստիճան այրերը, ինչպես նաև Հայաստանից ժամանած բարձրաստիճան պատվիրակությունը նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներ կդնեն Ստեփանակերտի հուշահամալիրում, նախատեսվում է նաև Արցախի նախագահի Բակո Սահակյանի անունից ընդունելության անցկացում:

Նույն շարքից