Հասարակություն 

Վաղը տեղի կունենա Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը

Սփյուռքահայ գործարար, բարերար Վահագն Հովնանյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 3-ին, ժամը 17:00-ին «Սուրբ Հովհաննես» եկեղեցում: Այս մասին տեղեկացրել են «Hovnanyan International» ընկերությունից, որ հուղարկավորության արարողությունը սեպտեմբերի 4-ին է Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տնից: Քաղաքացիները բարերարին վերջին հրաժեշտ կարող են տալ ժամը 12:00-14:00-ն ընկած ժամանակահատվածում:

Վահագն Հովնանյանը կյանքից հեռացել է օգոստոսի 31-ին 83 տարեկան հասակում: Գործարարը վերջին շրջանում տառապում էր քաղցկեղով:

Նույն շարքից