Հայաստան Քաղաքականություն 

«Դա իմ որոշումն է». Սյունիքի մարզպետը՝ Զարզանդի նշանակումը չեղյալ համարելու մասին. Armtimes.com

analitik.am

ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանը ֆեյսբուք սոցցանցում քիչ առաջ գրառում էր կատարել՝ տեղեկացնելով, որ Սյունիքի մարզպետարանի հետ հարցը քննարկելուց հետո որոշվեց չեղյալ անել Կապանի դպրոցներից մեկում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի թիկնապահ Զարզանդ Նիկողոսյանին փոխտնօրեն նշանակելու մասին որոշումը։

Armtimes.com-ի հետ զրույցում Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հերքել է, որ Նիկողոսյանը պաշտոնանկ է արվել ԿԳՆ-ի միջամտությամբ: «Չի էլ նշանակվել: Ոչ թե որևիցե մեկի միջամտությամբ, էդպիսի հրաման չի էլ եղել»,-հայտարարել է Խաչատրյանը:

Մեր դիտարկմանը, թե դպրոցի տնօրենը լրատվամիջոցների արդեն ասել է, որ Զարզանդ Նիկողոսյանը նշանակվել է, Սուրեն Խաչատրյանն ասել է. «Ես հիմա ձեզ ասում եմ, որ էդպիսի հրաման չի եղել, Զարզանդ Նիկողոսյանը չի նշանակվել փոխտնօրեն: Ցանկություն եղել ա կոլեկտիվի, աշակերտների, ինչու չէ, նաև՝ տնօրենի կողմից, բայց քանի որ ես էստեղ չեմ եղել, էդ հրամանը տրված չի եղել: Պետք է սպասեին, մինչև ես գայի: Իսկ ես էլ ասել եմ, որ էդ հրամանը չենք տալու»:

Մեր հստակեցմանը, թե դա կրթության նախարարությո՞ւնն է որոշել, թե իր որոշումն է, ասաց. «Դա իմ որոշումն է»:

 

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից